Ռուսթավելիի պողոտայում կրկին դիմակայություն է, ոստիկանությունը դեպքի վայրից դուրս է բերում «Թբիլիսի փրայդի» հակառակորդներին
Ռուսթավելիի պողոտայում կրկին դիմակայություն է, ոստիկանությունը դեպքի վայրից դուրս է բերում «Թբիլիսի փրայդի» հակառակորդներին

Խորհրդարանի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում կրկին դիմակայություն է:

«Թբիլիսիի փրայդի» հակառակորդները փորձում են անցնել լուռ բողոքողների կողմը, խորհրդարանի շենքի մոտ: Ցույցի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանության կենդանի շղթան: Ոստիկանությունը մի քանի անձի դուրս են բերել տարածքից:

Ոստիկանությունը կենտրոնացված է տեղում: Ռուսթավելիի պողոտայում է գտնվում նաև պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար, Վաժա Սիրաձեն:

Իրադարձությունների զարգացմանը կարող եք հետևել «Մոամբեի» եթերում:

Ռուսթավելի պողոտայում տեղի են ունենում երկու հակառակ հանրահավաքներ: Հանրահավաքին ներկա են ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքով ՝ ցույցի նպատակն է տարանջատվել հուլիսի 5-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բռնի իրադարձություններից: Ակցիային միացել են «Թբիլիսի փրայդի» ներկայացուցիչները, ովքեր երեկ չէին կարողացել անցկացնել «Արժանապատվության երթը»: Բացի այդ, Ռուսթավելիի պողոտայում, Քաշվեթի եկեղեցու մոտ ցույց են անում Գուրամ փալավանդիշվիլին, նրա աջակիցներն ու «Թբիլիսի փրայդի» հակառակորդները: