Ռուսաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում հաստատվել է «կովիդ 19»-ի 26 683 դեպք, մահացել է 459 վարակված
Ռուսաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում հաստատվել է «կովիդ 19»-ի 26 683 դեպք, մահացել է 459 վարակված

Ռուսաստանում վերջին օր ու գիշերվա ընթացքում հաստատվել է «կովիդ 19»-ի 26 683 դեպք:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքում:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 459 վարակված:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, նոյեմբերի 29-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,2 միլիոն դեպք, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է միլիոն 760 հազարը, մահացել է 39 527 պացիենտ: