Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 319 նոր դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 319 նոր դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 319 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել են օպերատիվ շտաբում: Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեկ օրում արձանագրվել է ավելի քան 16 000 դեպք: Երեկ Ռուսաստանում նոր դեպքերը թիվը կազմել էր 15 982:

Բացի այդ, մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից զոհվել է 269 մարդ:

Վարակման ամենաշատ դեպք է արձանագրվել Մոսկվայում, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 4999 մարդու մոտ: Երկրորդ տեղում է Սանկտ-Պետերբուրգը՝ 685 վարակվածով:

Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 1,4 միլիոն մարդ: Ապաքինվել է 1,08 միլիոնը, մահացել՝ 26 635-ը: