Ռուսաստանում վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 16 202 մարդու մոտ, մահացել է 346 վարակակիր
Ռուսաստանում վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 16 202 մարդու մոտ, մահացել է 346 վարակակիր

Ռուսաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած 24 ժամվա ընթացքում վարակը հաստատվել է 16 202 մարդու մոտ, մահացել է 346 պացիենտ:

Սա համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում մահացածների ռեկորդային քանակն է: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքում:

Համավարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով, «Ռոսպոտրեբնադզորի» որոշմամբ, այսուհետ Ռուսաստանում զանգվածային հավաքույթների վայրերում, տրանսպորտում և վերելակներում պարտադիր դառնում շնչադիմակ կրելը: Արգելվել է սրճարանների ու ռեստորանների աշխատանքը երեկոյան ժամը 11-ից հետո:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հոկտեմբերի 28-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն դեպք, այդ թվում ապաքինվել է  ավելի քան 171 հազար պացիենտ, մահացել է 26 935 մարդ: