Ռուսաստանում վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 22 572 մարդու մոտ, մահացել է 352 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 22 572 մարդու մոտ, մահացել է 352 պացիենտ

Ռուսաստանում վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 22 572 մարդու մոտ, 14 456 հիվանդ ապաքինվել է:

Երկրի ողջ տարածքում վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 352 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է վարակման 1 925 825 դեպք: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում «կովիդ 19»-ից ապաքինվել է 1 439 985 մարդ, մահացել է 33 186 պացիենտ: