Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 հազարից ավել դեպք, մահացել է 135 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 հազարից ավել դեպք, մահացել է 135 մարդ

Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 611 նոր դեպք, որտեղից 1 907 դեպք առանց ախտանշանների է: 135-ով ավելացել է մահացու դեպքերի թիվը:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 10 296 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 3 579 հիվանդ:

Ըստ թարմացված տվյալների, երկրում ապաքինված մարդկանց թիվը հասնում է 454 329-ի: Ռուսաստանում գրանցվել է վարակի 687 862 դեպք: