Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 22 857 նոր դեպք, մահացել է 471 պացիենտ
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 22 857 նոր դեպք, մահացել է 471 պացիենտ

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 22 857 նոր դեպք, մահացել է 471 պացիենտ: Երկրում վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 18 333 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում տեղի մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Նոր դեպքերի մեծ մասն արձանագրվել է մայրաքաղաք Մոսկվայում: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 3 591 066 մարդու մոտ, այդ թվում մահացել է 66 037 վարակակիր:

Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման տեսանկյունից աշխարհում 4-րդ տեղում է: