Ռուսաստանում «կովիդ 19»-ով վարակված անձանց թիվը գերազանցել է երեք միլիոնը
Ռուսաստանում «կովիդ 19»-ով վարակված անձանց թիվը գերազանցել է երեք միլիոնը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է երեք միլիոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում «կովիդ 19»-ը հաստատվել է 29 259 մարդու մոտ, ապաքինվել է 28 185 պացիենտ, մահացել է 567 մարդ:

Համավարակի տարածումից ի վեր, երկրում վարակվել է 3 021 964 մարդ, այստեղից ապաքինվել է 2 426 439 քաղաքացի, մահացել է 54 226 պացիենտ: