Ռուսաստանում կործանվել է  MiG - 31 կործանիչ
Ռուսաստանում կործանվել է  MiG - 31 կործանիչ

Ռուսաստանում կործանվել է  MiG – 31 կործանիչ:

Ռուսական մամուլի լրատվությամբ, միջադեպը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի շրջանում: Երկու օդաչուն էլ ինքնանետման միջոցով փրկվել են:

Ռազմական ինքնաթիռը կործանվել է թռիչքից մի քանի րոպե անց, ռազմակայանից 17 կիլոմետր հեռավորության վրա:

Մինչ ինքնաթիռի վայր ընկնելը, հավանաբար հրդեհ է առաջացել: Ավիավթարի պատճառը եղել է կործանիչի տեխնիկական անսարքությունը:

Ինքնաթիռը կատարում էր ցուցադրական թռիչք և հագեցած չի եղել զենքով: