Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 5 725-ի
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 5 725-ի

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, իսկ հաստատվել «Կովիդ 19»-ի 8 855 նոր դեպք:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից ստեղծված հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 458 687 դեպք:

Մահվան ընդհանուր թիվը կազմում է 5 725: Ապաքինվել է 221 388 վարակակիր:

 

Հեղինակ՝   Անժելլա ՍԱՐՈՅԱՆ