Ռուսաստանում կայանալիք հանրահավաքից առաջ, Ալեքսեյ Նավալնիի մի քանի շտաբում անց են կացվել խուզարկումներ
Ռուսաստանում կայանալիք հանրահավաքից առաջ, Ալեքսեյ Նավալնիի մի քանի շտաբում անց են կացվել խուզարկումներ

Ռուսաստանում հերթական բողոքի ցույցին ընդառաջ, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մի քանի շտաբերում անց են կացվել խուզարկումներ: Ըստ հաղորդագրությունների, իրավապահները Չելյաբինսկում գտնվող գրասենյակ են այցելել, երբ աշխատակիցները շենքում չեն եղել:

Բացի այդ, ոստիկանությունը խուզարկել է Նավալնիի երկու դաշնակիցների բնակարանները:

Ավելի վաղ, ոստիկանությունը խուզարկել էր նաև Նավալնիի Մոսկվայի շտաբի ղեկավարի բնակարանը:

Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին սատարող հաջորդ հանրահավաքը նշանակված է այսօր, փետրվարի 14-ին: Կազմակերպիչները կոչ են արել աջակիցներին փողոց դուրս գալ Մոսկվայի ժամանակով 20:00-ին և միացնել իրենց հեռախոսի լույսերը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ միջոցառումը անց է կացվում արևմուտքի ազդեցության ներքո և արտոնված չէ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն և ՆԳ նախարարությունը կոչ են արել քաղաքացիներին չմասնակցել բողոքի ցույցին:

Թողնել մեկնաբանություն