Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8926 նոր դեպք
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8926 նոր դեպք

Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուս է հաստատվել 8926 քաղաքացու մոտ: Հիվանդությունից զոհվել է 91 մարդ: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում:

Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 290 678 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 2722-ի:

Երկրում առողջացել է 70 209 մարդ: