Ռուսաստանում արձանգրվել է կորոնավիրուսի 5061 նոր դեպք
Ռուսաստանում արձանգրվել է կորոնավիրուսի 5061 նոր դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանգրվել է կորոնավիրուսի 5061 նոր դեպք:

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի փոխանցմամբ, համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 917 884 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսից զոհվել է 119 մարդ: Վարակի տարածումից հետո Ռուսաստանում մահացել է 15 617 մարդ:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 6447 մարդ, ընդհանուր՝ 729 411-ը: