Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6431 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6431 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 431 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Նրանց տվյալներով, վերջին հինգ օրվա ընթացքում վարակման դեպքերը աճել են 0,6 տոկոսով: Այսպիսով, Ռուսաստանում համավարակի տարածումից ի վեր արձանագրվել է մեկ միլիոն 122 հազար 241 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ից ապաքինվել է 5 750 մարդ: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 923 699 պացիենտ: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 150 մարդու: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակից մահացել է 19 799 մարդ: