Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5670 նոր դեպք, մահացել է 132 վարակակիր
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5670 նոր դեպք, մահացել է 132 վարակակիր

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 5670 նոր դեպք, մահացել է 132 վարակակիր:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանության հատուկ կայքէջում:

Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում արձանագրված է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն 79 հազար դեպք, այդ թվում, ապաքինվել է 890 114 վարակակիր, մահացել՝ 18 917-ը: