Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 768 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 768 նոր դեպք

Ռուսաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 19 768 նոր դեպք: Վերջին 24 ժամում վարակից մահացել է 389 մարդ:

Ընդհանուր առմամբ, համավարակի տարածումից առ այսօր, մահացել է 29 217 պացիենտ:

Ակտիվ դեպքերի քանակը հասնում է 400 հազարի, իսկ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 1 693 454 դեպք: