Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 710 նոր դեպք, մահացել է 229 պացիենտ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 710 նոր դեպք, մահացել է 229 պացիենտ

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը կրկին աճում է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած 24 ժամվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ը հաստատվել է 16 710 մարդու մոտ, մահացել է 229 վարակված: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հոկտեմբերի 25-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն դեպք, այդ թվում ապաքինվածների թիվը գերազանցում է 1,1 միլիոնը: Մահացել է 26 050 մարդ: