Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 521 նոր դեպք, մահացել է 296 մարդ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 521 նոր դեպք, մահացել է 296 մարդ

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 521 նոր դեպք:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 11 567-ով: Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 296 մարդ:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 497 167 դեպք, այդ թվում ապաքինվել է 1 130 818 մարդ, իսկ 25 821 մարդ մահացել է: