Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 099 նոր դեպք, մահացել է 185 պացիենտ
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 099 նոր դեպք, մահացել է 185 պացիենտ

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 15 099 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին: Համավարակի սկզբից Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 1 399 334 դեպք:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակից մահացել է 185 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասնում է 24 187-ի: Երկրում կորոնավիրուսից ապաքինված մարդկանց թիվն աճել է 5 377-ով: Ռուսաստանում «կովիդ 19»-ից բուժվել է 1 070 576 մարդ:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում հաստատվել է ավելի քան 1,5 հազար մահ և ավելի քան 100 000 վարակման դեպք: