Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը չի բացառել, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգներում սառեցվեն ռուսական ակտիվները
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը չի բացառել, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգներում սառեցվեն ռուսական ակտիվները

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը չի բացառել, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգներում սառեցվեն ռուսական ակտիվները:

Ջոն Հանթսմենի խոսքերով, Վաշինգտոնը պատրաստ է Կռեմլի ցանկացած պատասխանի համար և հնարավոր է ընդունվեն հավելյալ միջոցներ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի ցանկացած պատասխանի համար: Պատրաստ ենք նաև պատասխանել նոր միջոցներով, եթե կլինի դրա անհրաժեշտությունը»,-հայտարարել է Հանթսմենը:

Հիշեցնենք, մարտի 26-ին ԱՄՆ-ն ռուս նախկին ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ, երկրից արտաքսել է 60 ռուս դիվանագետի: