Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով ընթացող բողոքի ցույցերին ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ
Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով ընթացող բողոքի ցույցերին ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ

Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով ընթացող բողոքի ցույցերին ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, տասնյակ քաղաքներում ցույցեր են անցկացվում: Միայն Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 200 ակտիվիստի:

Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվածների թվում են Ալեքսեյ Նավալնիի կինը, ինչպես նաև նրա մերձավոր դաշնակից, քաղաքական գործիչ Լյուբով Սոբոլը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, ցուցարարների դեմ ոստիկանությունը ուժ է կիրառում: Բազմաթիվ մարդիկ ձերբակալվել էին մինչ հանրահավաք գալը:

Հանրահավաքները, որի մասնակիցները պահանջում են ազատել Ալեքսեյ Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին, անց են կացվում Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Սոչիում և այլ քաղաքներում: Ավելի վաղ հանրահավաքներ էին անցկացվել Խաբարովսկում և Վլադիվոստոկում:

Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել հունվարի 17-ին Գերմանիայից, որտեղ հինգ ամսվա ընթացքում բուժվում էր ռազմական նյարդային նյութով թունավորվելուց: Ընդդիմադիրը ձերբակալվել է օդանավակայանում, և նա գտնվում է նախնական ձերբակալության մեկուսարանում: