Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միասին լինեն, սակայն այժմ հարաբերությունները նորմալ չեն, անհրաժեշտ է վերադառնալ դրական օրակարգին. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանն ու Եվրոպան պետք է միասին լինեն, սակայն այժմ հարաբերությունները նորմալ չեն, անհրաժեշտ է վերադառնալ դրական օրակարգին. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը և Եվրոպան պետք է միասին լինեն, բայց այժմ հարաբերությունները նորմալ չեն և մենք պետք է վերադառնանք դրական օրակարգին,- այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկատվությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:

Վլադիմիր Պուտինի խոսքով, Ռուսաստանը և Եվրոպան շատ ընդհանրություններ ունեն, և, ըստ էության, դա մեկ քաղաքակրթություն է:

«Ոչ վաղ անցյալում Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները խոսել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին, նշելով, որ Ռուսաստանը Եվրոպայի մաս է կազմում ինչպես աշխարհագրական, այնպես էլ մշակութային առումով:

Ըստ էության, սա մեկ քաղաքակրթություն է: Ես անձամբ լսել եմ եվրոպական նախկին ականավոր քաղաքական գործչի, կանցլեր Հելմուտ Կոլի դիրքորոշումը, ով ասում էր, որ եթե եվրոպական մշակույթը ցանկանում է գոյատևել և հետագայում մնալ համաշխարհային քաղաքակրթության կենտրոններից մեկը, հաշվի առեք աշխարհի բոլոր խնդիրները և միտումները: Իհարկե, Արևմտյան Եվրոպան և Ռուսաստանը պետք է միասին լինեն: Դժվար է չհամաձայնել դրա հետ: Մենք ունենք միանգամայն նույն տեսակետն ու դիրքորոշումը», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը: