Ռուսաստանից Վրաստան նախատեսվում է նշանակել 18 ավիաչվերթ
Ռուսաստանից Վրաստան նախատեսվում է նշանակել 18 ավիաչվերթ

Ռուսաստանից Վրաստան նախատեսվում է նշանակել 18 ավիաչվերթ,- տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության կայքէջում:

Խոսքը վերաբերում է վեց ավիաընկերության կողմից նախատեսված չվերթներին Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ՝ Սամարայից, Նովոսիբիրսկից, Տոմսկից, Օմսկից, Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Ղազանից, Պերմից, Օրենբուրգից, Եկատերինբուրգից, Կրասնոդարից, Կրասնոյարսկից և Չելյաբինսկից:

Չվերթները նախատեսում են ավելացնել հետևյալ ավիաընկերությունները. Pobeda Airlines-ը, Ural Airlines-ը, S7 Airlines-ը, Nordwind Airlines-ը և UVT Aero-ն:

Դրա հետ մեկտեղ, ավիաընկերությունները նոր չվերթների մասին դիմումները դեռևս չեն ներկայացրել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալություն: