Ռուսաստանի ռեվանշիստական արտաքին քաղաքականությունը անվտանգության հիմնական մարտահրավերն է. Իրակլի Կոբախիձե
Ռուսաստանի ռեվանշիստական արտաքին քաղաքականությունը անվտանգության հիմնական մարտահրավերն է. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների վիճակը բավական ծանր է, իսկ ինքնիշխան երկրների տարածքների սողացող և հստակ բռնազավթումը արտահայտում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները ամենօրյա ռեժիմով,-այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բաթումիում, ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի Ռոուզ-Ռոսի 97-րդ սեմինարին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, այս տարվա սեմինարի թեման գրավիչ է, քանզի Սև ծովի տարածաշրջանի անվտանգությունը երբևիցե չի եղել այսպես կարևոր:

«Անցած տարի Վրաստանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարը, որը նվիրված էր Վրաստանի խորհրդարանի հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ: Մենք այդ միջոցառումը հիշում ենք հպարտությամբ և հույս ունենք, որ մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և նրա անդամ խորհրդարանների հետ, գնալով կխորանա: Այս տարվա սեմինարի թեման գրավիչ է: Սև ծովի տարածաշրջանի անվտանգությունը երբևիցե չի եղել այսպես կարևոր: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ 2016 թվականի դեկտեմբերին խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ հստակ ընդգծված էր, որ եվրաատլանտյան ինտեգրումը ներկայացնում է Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը: Այս քաղաքականությունը պատկերում է վրաց ժողովրդի ցանկությունը: Ցանկանում եմ նշել, որ ընտրողների մեծամասնությունը աջակցել են այն քաղաքական կուսակցություններին, որոնք ներկայացված են ունեցել եվրոպամետ ծրագրեր»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքերով, փոփոխվող աշխարհաքաղաքական կարգի և դրա հետ կապված վտանգները նախատեսելով, Սև ծովյան համագործակցությունը պետք է լինի եվրաատլանտյան ինտեգրման բաղկացուցիչ մասը: