Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մանբիջ քաղաքում սկսել է պարեկության իրականացում
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մանբիջ քաղաքում սկսել է պարեկության իրականացում

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը, Սիրիայի Մանբիջ քաղաքում և Թուրքիայի հետ սահմանին սկսել է պարեկության իրականացում: Ռազմական ոստիկանության ներկայացուցչի, Յուսուֆ Մամատովի հայտարարությամբ, պարեկության նպատակը զինված խմբերի դիրքերի և տեղաշարժման վերահսկումն է:

Ռուսական ռազմական ոստիկանության պարեկային ուղիները պարբերաբար փոխվելու են:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ի նախագահը որոշել է Սիրիայից դուրս բերել զորքերը, սիրիացի քրդերը իշխանություններից խնդրել են Մանբիջ քաղաք մտցնել զորքը: Դիմումից մի քանի ժամ հետո Սիրիայի իշխանամետ զորքը գրավել է քաղաքը: Քրդերը ասում են, որ նշված որոշումը ընդունել են Թուրքիայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար: