Ռուսաստանի նախագահի կողմից Ցխինվալի օկուպացիոն ռեժիմի հետ «երկքաղաքացիություն և Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին» այսպես կոչված համաձայնագրի նախագծի հաստատումը ապօրինի օկուպացիայի շարունակությունն է

Ռուսաստանի նախագահի կողմից Ցխինվալի օկուպացիոն ռեժիմի հետ «երկքաղաքացիություն և Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին» այսպես կոչված համաձայնագրի նախագծի հաստատումը Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջանների փաստացի անեքսիայի քաղաքականության շարունակությունն է Մոսկվայի կողմից,- այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունը 2000-ականների սկզբին սկսեց Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջանների բնակչության անօրինական, հարկադիր անձնագրավորումը, իսկ 2008 թվականին ապօրինի գործընթացով և ապարդյուն կերպով փորձեց Վրաստանի դեմ ռազմական ագրեսիան արդարացնել:

«Միջազգային հանրությունը միասնական է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների անօրինական անձնագրավորման գործընթացի դատապարտման մեջ և դա համարում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: