Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկելու եմ զինվորականների միջև կոորդինացիայի հարցը. Բենյամին Նեթանհյահու
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկելու եմ զինվորականների միջև կոորդինացիայի հարցը. Բենյամին Նեթանհյահու

Իսրաելի վարչապետի խոսքով, Մոսկվա այցի ժամանակ նա Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու է երկու երկրների զինվորականների միջև կոորդինացիայի հարցը: Այս մասին հայտարարությունը Բենյամին Նեթանհյահուն արել է մինչ Մոսկվա մեկնելը:

«Պուտինի հետ հանդիպման ժամանակ ծրագրում եմ քննարկել Սիրիայում ընթացող իրադարձությունները: Ինչպես նաև քննարկելու ենք մեր երկրների բանակների միջև կոորդինացիայի և այլ կարևոր թեմաներին վերաբերող հարցեր»,-ասել են Նեթայնյահուի մամուլի ծառայությունից:

Պուտինի և Նեթայնյահուի հանդիպումը տեղի է ունենալու այսօր: