Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև կայացել է հեռախոսազրույց
Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև կայացել է հեռախոսազրույց

Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև կայացել է հեռախոսազրույց: Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը համատեղ արտադրելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները ՝ հիմնվելով Կրեմլի մամուլի ծառայության վրա:

«Քննարկվել է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության հարցը: Ուշադրության կենտրոնում էր պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավոր հեռանկարը: Կողմերը պայմանավորվեցին, որ այս հարցի շուրջ կապը կշարունակվի երկու երկրների առողջապահության նախարարությունների և պրոֆիլային այլ գերատեսչությունների միջև»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Մերկելը միմյանց շնորհավորել են Սուրբ Ծննդյան ու Ամանորի առթիվ: