Ռուսաստանի նախագահը Սկրիպալի գործը համարել է Ռուսաստանի դեմ իրականացվող քարոզարշավ
Ռուսաստանի նախագահը Սկրիպալի գործը համարել է Ռուսաստանի դեմ իրականացվող քարոզարշավ

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը, զրուցել են Մեծ Բրիտանիայում թունավորված Սերգեյ Սկրիպալի մասին: Ինչպես հանդիպման ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նա այս միջադեպի մասին տեղեկացել է մամուլից:

«Մենք շոշափել ենք այս թեման, նախագահ Էրդողանը հարցրել է ինձ դրա մասին և ես ներկայացրել եմ մեր դիրքորոշումը, կապված այս միջադեպին, որի մասին անձամբ ես իմացել եմ մամուլից: Միջազգային փորձագետների տվյալներով, նման նյարդապարալիտիկ նյութերի պատրաստումը հնարավոր է աշխարհի մոտ 20 երկրներում»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը Սկրիպալի գործը համարել է Ռուսաստանի դեմ իրականացվող քարոզարշավ: