Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է կառավարությանը Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք:

Այս մասին ասված է Պուտինի կողմից արձակած կարգադրությունում:

Հրամանի համաձայն, Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստանի տարածք թռիչքների իրականացումը ժամանակավորապես արգելել է: Լրատվությունն այս մասին տարածվել է Կռեմլի պաշտոնական կայք էջում:

Դրա հետ մեկտեղ նա կարգադրել է զբոսաշրջային ընկերություններին, արգելքի ժամանակահատվածում քաղաքացիներին չտան Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր:

Պուտինը կարգադրել է նաև երկրի արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով, ապահովել Վրաստանի իշխանությունների հետ կոորդինացված կապը: