Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Շրջանում հայտարարված է արտակարգ դրություն: Հոսպիտալիզացված է 13 մարդ, բժշակական օգնություն է անհրաժեշտ եղել մոտ 50-ին:

Տուափսեում մինչ այժմ անհետ կորած է համարվում մեկ մարդ, ջրհեղեղի պատճառ է դարձել ուժեղ անձրևը: Որոշ շրջաններում ջրի մակարդակը հասնում է երկու մետրի: Տարհանված է հարյուրավոր մարդ, հեղեղված՝ ավելի քան հազար շենք:

Բարդ իրավիճակ է Սոչի քաղաքում, հեղեղված և վնասված են քաղաք տանող ճանապարհները: