Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների բռնազավթմամբ առաջացած հիմնախնդիրներին չնայած, երկիրը վերջին տարիներին գրանցել է անտեսանելի հաջողություններ. Մամուկա Բախտաձե
Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների բռնազավթմամբ առաջացած հիմնախնդիրներին չնայած, երկիրը վերջին տարիներին գրանցել է անտեսանելի հաջողություններ. Մամուկա Բախտաձե

Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների բռնազավթմամբ առաջացած հիմնախնդիրներին չնայած, երկիրը վերջին տարիներին գրանցել է անտեսանելի հաջողություններ,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարում է ամերիկյան The Hill հրատարակչությունում հրապարակված նամակում:

Հոդվածում, որի վեռնագիրն է՝ « ԱՄՆ-Վրաստանի հարաբերությունները այժմ ավելի կարևոր են, քան երբևե», Վրաստանի վարչապետը նշում է, որ երկիրը տարեց տարի բարելավում է ընդհանուր ներքին արտադրանքի ցուցանիշը, արտահանման ծավալները, ունի առողջ և ծավալուն զբոսաշրջային սեկտոր:

«Համաշխարհային բանկի «բիզնես վարելու» 2018 թ. հաշվետվության համաձայն Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը իրականացրած բարեփոխումների քանակով և ունի բարձրագույն ցուցանիշ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,-գրում է Վրաստանի վարչապետը:

Մամուկա Բախտաձեն ուշադրությունը բևեռել է նաև Ռուսաստանի հանդեպ Վրաստանի կառավարության խաղաղ քաղաքականության վրա, որին պատասխան քայլեր չեն հետևել:

Վրաստանի վարչապետը ընդգծել է հակամարտությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի դերը, որը նրա գնահատմամբ օրինակելի է բոլոր երկրների համար:

«Մենք հավատում ենք, որ զարգացած և բարգավաճ Վրաստանը Ռուսաստանի ազգային հետաքրքրություններում է և չպետք է ընդունվեք որպես վտանգ: Ավելին, Մոսկվան Վրաստանը չպետք է դիտարկի արևմուտքի հետ դիմակայության կոնտեքստում: Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները միշտ եղել են ամուր և դա շարունակվում է նաև Թրամփի վարչակազմի պայմաններում: Հավատում եմ, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմամբ»,-ասել է Բախտաձեն:

Նամակը հրապարակվել է այսօր, The Hill քաղաքական պարբերականում, որը ԱՄՆ-ում ունի մեծ ճանաչողականություն: