Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կատարումն է կոնֆլիկտի խաղաղ լուծման անկյունաքարը. Մամուկա Բախտաձե
Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կատարումն է կոնֆլիկտի խաղաղ լուծման անկյունաքարը. Մամուկա Բախտաձե

Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կատարումը, սա կոնֆլիկտի խաղաղ լուծման անկյունաքարն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ մոլդովացի գործընկերոջ, Պավել Ֆիլիպի հետ հանդիպումից հետո:

Վարչապետը նշել է, որ բացի ընդհանուր շահերից, Վրաստանը և Մոլդովան կանգնած են նման մարտահրավերների առջև, երկու երկրներին անհրաժեշտ է հզոր և միանշանակ աջակցություն պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տեսանկյունից:

«Հանդիպմանը քննարկել ենք Ռուսաստանի անօրեն և սադրիչ քայլերը, որոնք նա իրականացնում է Վրաստանի օկուպացված տարածքներում: Մեր տարածքի 20 տոկոսը կրկին օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից: Այնտեղ առկա ծանր իրավիճակը հնարավոր է գնահատվի միայն որպես հումանիտար աղետ: Մենք միևնույն ժամանակ զրուցել ենք այն խաղաղարար նախաձեռնությունների մասին, որոնք ունի Վրաստանի կառավարությունը, որպեսզի հումանիտար աղետը որևէ կերպ հաղթահարենք օկուպացված տարածքներում և մեր քաղաքացիների համար ստեղծենք նոր հնարավորություններ: Վերջին ժամանակաշրջանում ունեցել ենք ծանրագույն դեպքեր: Նրանց մեկը մեր քաղաքացի Արչիլ Տատունաշվիլուն կտտանքների ենթարկելը և ողբերգական մահն է»,- նշել է վարչապետը: