Ռուսաստանի քաղաքներում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով մեկնարկել են բողոքի ցույցերը
Ռուսաստանի քաղաքներում Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով մեկնարկել են բողոքի ցույցերը

Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով բողոքի ցույցեր են սկսվել Ռուսաստանի քաղաքներում:

Առաջին ցույցերը տեղի են ունեցել Խաբարովսկի շրջանում, որտեղ հատուկ նշանակության ջոկատը բերման է ենթարկել տասնյակ մարդկանց: Հանրահավաքը ուժով ցրվել է նաև Վլադիվոստոկում: Ոստիկանությունը ռետինե մահակներ է օգտագործել:

Նավալնիի շտաբի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրավապահները հետապնդում են ցուցարարներին և տեղի է ունենում ուժի չարաշահում:

Ռուս ընդդիմադիրի կողմնակիցների տեղեկությամբ, այսօր ցույցերը կանցկացվեն Ռուսաստանի 65 քաղաքներում: Այդ թվում ՝ Մոսկվայպում և Սանկտ Պետերբուրգում: Իրավապահներն արդեն կենտրոնացված են Ռուսաստանի մայրաքաղաքում, Պուշկինի հրապարակում:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին:

Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր Մոսկվայի օդանավակայանում հունվարի 17-ին, Բեռլինից տուն վերադառնալուց հետո: Բեռլինում Նավալնին հինգ ամիս բուժվում էր թունավորվելուց հետո: Ռուս ընդդիմադիր գործիչը իրեն թունավորելու մեջ մեղադրում է Ռուսաստանի կառավարությանը: