Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի դեմ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել
Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի դեմ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել

Ռուսաստանի քննչական կոմիտեն ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ խարդախության մեղադրանքով գործ է հարուցել: Հետաքննությունը Ալեքսեյ Նավալնիին մեղադրում է իր կազմակերպությունների համար քաղաքացիներից հավաքած նվիրատվությունները ծախսելու մեջ: Խոսքը 356 միլիոն ռուբլու մասին է:

Քննչական կոմիտեում պնդում են, որ Ալեքսեյ Նավալնին գումարի մի մասը ծախսել է անձնական ունեցվածքի և արտերկրում արձակուրդների վրա:

Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար Եվրամիությունը հոկտեմբերին Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցներ:

Ալեքսեյ Նավալնին վատացել է այս տարվա օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից երկու օր անց ընտանիքի անդամների և փաստաբանների խնդրանքով Նավալնին տեղափոխվել է Գերմանիա: Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունները հայտնեցին, որ քաղաքական գործիչը թունավորվել է Նովիչոկ անունով նյարդա-կաթվածահար գործակալով: Այս եզրակացությունը հաստատեցին նաև Շվեդիայի և Ֆրանսիայի լաբորատորիաները: