Ռուսաստանի հետ դիվանագիտական ալիքները պետք է բաց լինեն. Ժոզեֆ Բորել
Ռուսաստանի հետ դիվանագիտական ալիքները պետք է բաց լինեն. Ժոզեֆ Բորել

Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​ալիքները պետք է բաց լինեն,- այս մասին Ռուսաստան այցի ժամանակ, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»:

Բորելի խոսքով, դա անհրաժեշտ է ոչ միայն լարվածությունը թուլացնելու, այլ նաև Ռուսաստանին տեղեկատվություն, ներառյալ խիստ և արդար հաղորդագրությունները փոխանցելու համար:

Ժոզեֆ Բորելը Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպել է իրավապաշտպանների հետ և նրանց հետ քննարկել Ռուսաստանում անցկացվող ցույցերի հարցը: Բորելը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան խոսել է Ալեքսեյ Նավալնիին ազատելու անհրաժեշտության մասին:

Ռուսաստանից մեկնելուց առաջ, Եվրոպացի դիվանագետը այցելել է Զամոսվորեցկիի կամուրջ, որտեղ 2015 թվականի փետրվարի 27-ին սպանվել է ռուս քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովը:

Հիշեցնենք, որ Ժոզեֆ Բորելի Մոսկվա կատարած այցին զուգահեռ, Ռուսաստանը երկրից վտարել է եվրոպացի երեք դիվանագետների: Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի դիվանագետների արտաքսման պատճառը անվանվում է Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին նրանց մասնակցությունը: