Ռուսաստանի, Չինաստանի և ՈՒկրաինայի հետ Թուրքիան առևտուրը իրականացնելու է ազգային դրամով. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ռուսաստանի, Չինաստանի և ՈՒկրաինայի հետ Թուրքիան առևտուրը իրականացնելու է ազգային դրամով. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ռուսաստանի, Չինաստանի և ՈՒկրաինայի հետ Թուրքիան առևտուրը իրականացնելու է ազգային դրամով,-այս հայտարարությունը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռիզե քաղաքում իշխող կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, Էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է այս համակարգը ներդնել նույնիսկ եվրոպական այն երկրների հետ, որոնք ցանկանում են ազատվել դոլարի ազդեցությունից:

Թուրքական լիրան այս տարի արժեզրկվել է 40%-ով: Արժեզրկումը մեծ մասամբ կապված է ԱՄՆ-ի կողմից թուրքական մետաղների վրա սակագների կրկնապատկման հետ:

Թուրքիա – ԱՄՆ հարաբերությունները լարվել էին Թուրքիայում ամերիկացի հոգևորականի՝ Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունից հետո, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում էին Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:

Չնայած Միացյալ Նահանգների կառավարության կոչերին, Թուրքիան հրաժարվում է ազատ արձակել ձերբակալված հոգևորականին:

 

Թողնել մեկնաբանություն