Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ Ծնելիսի գյուղի մոտ զարգացած իրադարձությունների մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ը՝ Ծնելիսի գյուղի մոտ զարգացած իրադարձությունների մասին

Ծնելիսի գյուղի մոտ անհրաժեշտ է առավելագույնս սեղմ ժամկետներում լիցքաթափել լարվածությունը,- այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում, որը հրապարակվել է Մոսկվայում Ժնևյան բանակցությունների համանախագահների և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հանդիպումից հետո:

«Խորհրդակցությունների ժամանակ քննարկման գլխավոր թեման է եղել Հարավային Օսեթիայի Հանրապետության և Վրաստանի սահմանին ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմն ընդգծել է սահմանային գոտու մոտ և Ծնելիսի գյուղում լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա զիջումների և երկխոսության ճանապարհով, իսկ միակողմանի գործողություններից պետք է հրաժարվել»,- ասվում է հայտարարությունում:

Ինչպես հայտարարում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում, Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է հոկտեմբերին: