Ռուսաստանը խստացրել է մրգի և բանջարեղենի ներմուծման կարգը
Ռուսաստանը խստացրել է մրգի և բանջարեղենի ներմուծման կարգը

Ռուսաստանը խստացրել է մրգի և բանջարեղենի ներմուծման կարգը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից:

Ռուսաստանի կառավարության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, Ռուսաստան մեկնած ուղևորները ուղեբեռում, առանց բուսասանիտարական վկայագրերի, կարող են տեղափոխել ընդամենը 5 կիլոգրամ բանջարեղեն կամ միրգ:

Առավել մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, ծաղիկներ և բույսեր կարող են տեղափոխել միայն բուսասանիտարական վկայագրի առկայության դեպքում: Վկայագիր չունենալու դեպքում ապրանքը հետ կուղարկվի կամ կոչնչացվի:

Կառավարության որոշման մեջ թվարկած է այն ապրանքը, որի հսկողությունը խստացվում է: Այդ թվում են լոբազգիները, պնդուկը, տոմատը, կաղամբի տարատեսակները: