Ռուսաստանը խառխլում է Եվրախորհրդի արժեքները, թույլ տվեք հիշեցնել, որ եվրադատարանի որոշմամբ, նա պատասխանատու է Վրաստանի տարածքները բռնազավթելիս մարդու իրավունքների խախտումների համար. Լատվիացի պատգամավոր

Ռուսաստանը չի հարգում իր պարտավորությունները և խարխլում է Եվրախորհրդի հիմնարար արժեքները,- այս մասին ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտարարել է լատվիացի պատգամավոր, Ինես Լիբինա-Էգներեն:

Լատվիացի պատգամավորն անդրադարձավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, ըստ որի ՝ Ռուսաստանը պատասխանատու է Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար:

«Ռուսաստանում վերջին զարգացումները ևս մեկ վկայություն են այն բանի, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Ռուսաստանի քվեարկելու իրավունքի վերականգնումը սխալ քայլ էր, որը Ռուսաստանին թույլ տվեց անտեսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը: Թույլ տվեք հիշեցնել, որ եվրադատարանի վերջին որոշմամբ, Ռուսաստանը պատասխանատու է Վրաստանի տարածքները բռնազավթելիս մարդու իրավունքների խախտումների համար», – նշել է լատվիացի պատգամավորը: