Ռուսաստանը Վրաստանի հարևանն է, սակայն Վրաստանի կողմնորոշումն ուղղված է դեպի արևմուտք և Եվրամիություն. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
Ռուսաստանը Վրաստանի հարևանն է, սակայն Վրաստանի կողմնորոշումն ուղղված է դեպի արևմուտք և Եվրամիություն. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

Կա մի իրողություն, դրան պետք է նայել գործնական, որ Ռուսաստանը Վրաստանի հարևանն է, սակայն Վրաստանի կողմնորոշումն ուղղված է դեպի արևմուտք և Եվրամիություն,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը, Թբիլիսիում կայացած ճեպազրույցում, որտեղ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները խոսել են Վրաստանում կայացած ընտրությունների մասին:

Այս հայտարարությամբ գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է «Բլումբերգի» լրագրողի այն հարցին, թե «Ի՞նչ են կարծում, իշխող կուսակցության պայմաններում Վրաստանը կտեղափոխվի ռուսական ուղեծիր»:

«Կարծում եմ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, թե որքան հստակ է վրաց ժողովուրդը հերքում կապը Ռուսաստանի հետ: Փաստն այն է, որ Ռուսաստանը նրանց հարևանն է և միշտ կլինի: Սակայն Ռուսաստանը բռնազավթել է այս երկրի 20 տոկոսը: Սա բարի կամքը առաջացնող ճանապարհ չէ և շատերը մեծ ցավով են հիշում 2008 թվականի պատերազմը: Կա մի իրողություն, դրան պետք է նայել գործնական, որ Ռուսաստանը Վրաստանի հարևանն է, սակայն Վրաստանի կողմնորոշումն ուղղված է դեպի արևմուտք և Եվրամիություն:

Մենք այստեղ ենք, որ ներկայացնենք մեր կայուն աջակցությունը Վրաստանին, նրա ինքնիշխանության, անկախության, ապագային, ներուժին և ԱՄՆ-Վրաստան ամուր գործընկերության հանդեպ, որը շարունակվել է տարբեր կառավարությունների օրոք, տարբեր կուսակցությունների և ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի հետ:

Պետքարտուղարը ցանկանում էր ընդգծել այդ կապը, լինի դա անվտանգության առումով և այն ուժեղ դերը, որը Վրաստանը խաղացել է երկար տարիներ մեզ հետ համագործակցության մեջ անվտանգության ամենամեծ մարտահրավերների պայմաններում, լինի դա Իրաք, թե Աֆղանստան: Նրանք անհատական ​​աջակցության առաքելության ամենամեծ ներդրողներն են», – հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Բացի այդ, ճեպազրույցում նշվել է, որ Վրաստանն իր անկախությունը վերականգնելուց ի վեր ունի արևմտյան կուրս և հանդիսանում է Միացյալ Նահանգների հզոր գործընկերը:

«Աշխատելով Եվրամիության հետ, նրանք ընդգծել են եվրաատլանտյան կառույցներին հետագա ինտեգրման իրենց ցանկությունը: Նրանք հիանալի գործընկերներ են անվտանգության և ռազմական տեսանկյունից և պետքարտուղարը ցանկանում է ընդգծել իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը: Նաև պետք է հիշել, որ երկրի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից: Նրանք դեռ դիմադրում են Ռուսաստանի կողմից ստեղծած այս անկայուն տարրին: Բայց նրանք շատ ուժեղ գործընկերներ են և պետքարտուղարը ցանկանում է ընդգծել իր աջակցությունը ձեր ստեղծած ինստիտուտներին: Ինչպես իմ գործընկերն ասաց, դարձրեք նրանց ավելի կատարելագործված: Սա է իրական ուղերձը, թե ինչու պետքարտուղարը հանդիպեց երկրի նախագահի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի հետ»,- հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչներից մեկը: