Ռուսաստանը ՈՒկրաինայում դիմում է, Աբխազիայում և այսպես կոչված Հարավային օսիայում փորձված պրակտիկային. Լինաս Լինկևիչուս
Ռուսաստանը ՈՒկրաինայում դիմում է, Աբխազիայում և այսպես կոչված Հարավային օսիայում փորձված պրակտիկային. Լինաս Լինկևիչուս

Ռուսաստանը ՈՒկրաինայում դիմում է, Աբխազիայում և այսպես կոչված Հարավային օսիայում փորձված պրակտիկային,-այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, Լինաս Լինկևիչուսը:

Ինչպես Լինկևիչուսը գրել է իր թվիթերի էջում, Ռուսաստանը կոպիտ խախտում է միջազգային օրենքը և փորձում է ներդնել նոր տերմիններ:

«Ռուսաստանը օգտագործում է Վրաստանի տարածաշրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում փորձված պրակտիկան: Դա ավարտվել է Վրաստանի տարածքի 20 տոկոսի բռնազավթմամբ: Սա միջազգային օրենքի կոպիտ խախտում է»,-գրում է Լինաս Լինկևիչուսը:

Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան պարզեցված կարգով: Համապատասխան կարգադրությունը արդեն ստորագրված է և հրապարակվել է Կռեմլի կայք էջում: