Ռուսաստանը սպառնում է մեր դաշնակիցներին՝ ռազմական ճանապարհով, դրա օրինակն է 2008 թվականին Վրաստան ներխուժումը
Ռուսաստանը սպառնում է մեր դաշնակիցներին՝ ռազմական ճանապարհով, դրա օրինակն է 2008 թվականին Վրաստան ներխուժումը

ԱՄՆ-ի նոր պետական քարտուղար Մայք Փոմփեոն Բրյուսելում անցկացված հենց առաջին մամլու ասուլիսին հիշատակել է Վրաստանը:

«Ռուսաստանը սպառնում է մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ ռազմական ճանապարհով, դրա օրինակն է 2008 թվականին Վրաստան ներխուժումը, իսկ 2014 թվականին՝ Ուկրաինա»,- հայտարարել է Փոմփեոն:

Մայք Փոմփեոն  հայտարարում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները չի վերանայի, եթե Ռուսաստանը չփոխի սեփական գործողությունները: