Ռուսաստանը Սիրիայում տեղադրել է մարտական էլեկտրոնային համակարգ
Ռուսաստանը Սիրիայում տեղադրել է մարտական էլեկտրոնային համակարգ

Ռուսաստանը Սիրիայում տեղադրել է մարտական էլեկտրոնային համակարգ: Ռուսական մամուլի լրատվությամբ, ռազմական համակարգը տարել են Լաթակիայի գավառում գտնվող Հմեյմիմ ռազմակայան, որի նպատակն է Սիրիայի օդային պաշտպանության հզորացումը:

Էլեկտրոնային համակարգը հնարավորություն ունի չեզոքացնել օդային ուժերի ռադարները, ինքնաթիռների հաղորդակցական և վերահսկիչ համակարգերը, ինչպես նաև արբանյակային նավիգացիայի համակարգերը: Ռուսաստանը նշված որոշումը ընդունել է այն բանից հետո, ինչ Սիրիայում խոցել են ռուսական հետախուզական ինքնաթիռ:

Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են Սիրիա ուղարկել նաև C-300 մակնիշի համակարգեր: