Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ
Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ

Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի և Սև ծովի նավատորմի ինքնաթիռները: Զորավարժություններին կմասնակցեն Սու-24 Մ, Սու-34, Սու-27  ՍՄ և Սու-30 ՍՄ ռմբակոծիչներ: Ինքնաթիռները հրթիռներ ու ռումբեր են արձակելու ծովում գտնվող թիրախների վրա:

Զորավարժություններին, բացի ավիացիայից, կմասնակցեն Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրթիռային նավերը:

Ռուսաստանը ռազմական վարժանքներ է սկսել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին Սև ծով է մտնելու ամերիկյան երկու ռազմանավ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սևծովյան նավատորմը հետևելու է ամերիկյան նավերի տեղաշարժին:

Թողնել մեկնաբանություն