Ռուսաստանը պետք է ապահովի Վրաստանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փուլային որոշումների պատշաճ կատարումը. ԵՄ
Ռուսաստանը պետք է ապահովի Վրաստանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փուլային որոշումների պատշաճ կատարումը. ԵՄ

Ռուսաստանը պետք է ապահովի Վրաստանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փուլային որոշումների պատշաճ կատարումը,- այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ, Պետեր Ստանոն:

«2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռը պարզ դարձրեց, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի դրույթները: Ռուսաստանը պետք է ապահովի Վրաստանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փուլային որոշումների պատշաճ կատարումը», – Թվիթերի իր էջում գրել է Պետեր Ստանոն:

2008 թվականի գործով Ստրասբուրգի դատարանը վճիռ է կայացրել հունվարի 21-ին: Ստրասբուրգի դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջներին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի մի քանի հոդվածներ: