Ռուսաստանը ներխուժել է ինքնիշխան Վրաստանի տարածք. Մայք Փոմփեո
Ռուսաստանը ներխուժել է ինքնիշխան Վրաստանի տարածք. Մայք Փոմփեո

Ռուսաստանը ներխուժել է ինքնիշխան Վրաստանի տարածք,- այս հայտարարությունն արել է Ամերիկայի Միացյալ Նահագների պետական քարտուղար Մայք Փոմփեոն՝ «Մարշալի հիմնադրամում» խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, Ռուսաստանը պարբերաբար կասկածի տակ է դնում արևմտյան արժեքները:

«Ռուսաստանը կասկածի տակ է դրել արևմտյան արժեքները – ազատություն և միջազգային համագործակցություն: Նա այս հայտարարությունն արել է ընդդիմախոս ձայները ճնշելով, ներխուժել ինքնիշխան երկրների, Վրաստանի և Ուկրաինայի տարածք: Մոսկվան նյարդաբալիտիկ թույն է կիրառել այլ երկրների հողի վրա և դա տեղի է ունեցել այստեղ, Եվրոպայում: Սա այն կոնվենցիայի խախտումն է, որն անձամբ ստորագրում է Ռուսաստանը: Ռուսաստանը խախտել է նաև միջին և փոքր հեռավորության վրա գործող հրթիների լիկվիդացման մասին համաձայնագիրը և սա շարունակվում է տարիներ»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն: