Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է. ՀՀ վարչապետ
Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է. ՀՀ վարչապետ

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել որպես եվրոպական ուժ, Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է,- այս մասին «կոմերսանտ» հրատարակչության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Վարչապետին հարցեր են առաջադրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ,  Հայաստանը իրավիճակը չի ընկալում որպես ընտրություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև:

«18-րդ դարում հայկական վերնախավի ներկայացուցիչները աշխատում էին, որ Ռուսաստանը մուտք գործեր մեր տարածաշրջան: Ինչու էր դա տեղի ունենում, որովհետև այն ժամանակ հայկական վերնախավի ներկայացուցիչներն ընկալում էին իրավիճակը այնպես, որ Ռուսաստանը կմտնի մեր տարածաշրջան և իր հետ կբերի եվրոպական արժեքներ: Ռուսաստանը մեզ համար եվրոպական երկիր է: Ռուսաստանը մեզ համար եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Դա ոչ միայն մեր ժամանակակից, այլև մեր պատմական ընկալումն է: Եվրոպական միապետները խորհուրդ են տվել հայերիս Եվրոպայի հետ կապ ունենալ Ռուսաստանի օգնությամբ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: