Ռուսաստանը մեզ այլ ճանապարհ չթողեց. Թերեզա Մեյ
Ռուսաստանը մեզ այլ ճանապարհ չթողեց. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ, Թերեզա Մեյի հայտարարությամբ, արևմուտքը փորձում էր հիմնախնդիրը կարգավորել այլ ճանապարհով, սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով, արևմտյան երկրների համար  գործողությունների այլընտրանքային սցենար չմնաց:

«Մենք փորձում էինք օգտագործել բոլոր հնարավորությունները, դիվանագիտական ալիքները, սակայն մեր գործողությունները ավարտվում էին առանց արդյունքի: Նույն բանը տեղի ունեցավ նաև անցած շաբաթ: Ռուսաստանը վետո դրեց անվտանգության խորհրդի բանաձևին: Միակ ճանապարհը, որը մնաց մեզ դա ուժ կիրառելն էր»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: