Ռուսաստանը Դոնբասում հակամարտության մասնակից է, այլ ոչ թե միջնորդը. Շառլ Միշել
Ռուսաստանը Դոնբասում հակամարտության մասնակից է, այլ ոչ թե միջնորդը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահը  հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագիրը, ուստի Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մնում են ուժի մեջ:

Միշելն ասում է, որ ՝ «Ռուսաստանը Դոնբասում հակամարտության մասնակից է, այլ ոչ թե միջնորդ»:

«Ցավոք, Ռուսաստանը, ինչպես Ուկրաինան, դրական քայլեր չի ձեռնարկել Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ պատճառով մեր տնտեսական պատժամիջոցները մնում են ուժի մեջ»,- հայտարարել է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ապահովել, որ միջազգային կազմակերպությունների դիտորդական գործողությունները վերսկսվեն, Ուկրաինայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: